Չինաստանում կատվից փոխանցված գլխամաշկի հազվագյուտ հիվանդության հետևանքով աղջիկը մասամբ «ճաղատացել է» (լուսանկարներ)
Չինաստանի հարավարևելյան Գուանդուն նահանգի Շենժեն քաղաքում կատվից փոխանցված հազվագյուտ հիվանդության հետևանքով երեխայի մոտ մազաթափություն է սկսվել, գրում է Mirror-ը։
Նշվում է, որ ծնողներն իրենց երեխային որոշել են նոր ընտանի կենդանի նվիրել, սակայն չէին կարող պատկերացնել, որ մեկ շաբաթ անց իրենց դուստրը «կճաղատանա»։
Հաղորդվում է, որ կատուն աղջկան վարակել է գլխամաշկի սնկային հիվանդությամբ, որը հայտնի է նաև որպես գլխամաշկի որքին (scalp ringworm)․ այն արտահայտվում է մազաթափությամբ, կարմրությամբ և քորով։
Աղջկան հիվանդանոց տանելով՝ ծնողները պարզել են, որ ստիպված են սափրել դստեր վարսերն այն հատվածներում, որտեղ հիվանդությունն առավել արտահայտված է։














