Հնդկաստանում «սև բորբոսի» տարածման ֆոնին բժիշկները ստիպված հեռացնում են հիվանդների աչքերը. Mirror (լուսանկարներ)

14:56 • 24.05.21

Հնդկաստանում մուկորմիկոզ սնկային հիվանդությամբ վարակման դեպքերի թիվը սրընթաց աճում է, գրում է Mirror-ը՝ նշելով, որ հիվանդության հետևանքով բժիշկները հեռացնում են բազմաթիվ հիվանդների աչքերը։

Ինչպես նշում է պարբերականը, «սև բորբոս» անունով հայտնի վարակը խուճապի է մատնել երկրի բնակիչներին, քանի որ, վիճակագրական տվյալների համաձայն, հեռացվում են հիվանդների մոտ 60 տոկոսի մեկ կամ երկու աչքը։

Մինչև կորոնավիրուսի համավարակի բռնկումը երկրում մուկորմիկոզ սնկային հիվանդության տարեկան երեքից չորս դեպք է արձանագրվել․ այժմ այդ դեպքերի թիվը հասել է օրական 6-ի։

Ընդ որում, բժիշկները նշել են, որ հիվանդությունը շրջադարձային կարող է լինել ինչպես մեծահասակների, այնպես էլ երիտասարդների համար՝ որպես օրինակ նշելով, որ 20-30 տարեկան շատ բուժառուներ կորցրել են իրենց երկու աչքը։

Մուկրոմիկոզը կամ «սև բորբոսը» սնկային վարակով պայմանավորված բարդացում է: Հիվանդությունը կարող է զարգանալ նրանց մոտ, որոնք շփման մեջ են գտնվում սնկային սպորների հետ: Հիվանդությունն ամենից շատ վտանգավոր է շաքարախտ, ինչպես նաև թույլ իմունիտետ ունեցողների համար, հատկապես կորոնավիրուսի դեմ պայքարելուց հետո:

Black fungus and COVID-19: What is it and why is it afflicting some patients  in India? | CTV NewsA doctor assists a Covid-19 coronavirus patient with Black Fungus, a deadly and rare fungal infection, as he receives treatments at the NSCB hospital in JabalpurCoronavirus patients with Black Fungus, a deadly and rare fungal infection, receive treatments at the NSCB hospital in Jabalpur

Հնդկաստանում «սև բորբոսի» տարածման ֆոնին բժիշկները ստիպված հեռացնում են հիվանդների աչքերը. Mirror (լուսանկարներ)