Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին, քննարկվել են տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցեր

18:03 • 24.05.21

Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Վաղարշակ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն պատասխանատու պաշտոնում: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքը կնպաստի հայ-ճապոնական երկկողմ համագործակցության արդյունավետ զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող հարցեր:

 

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին, քննարկվել են տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցեր