ՀԱՊԿ-ում ձեռնարկում են հայ-ադրբեջանական սահմանին առաջացած խնդրի խաղաղ հանգուցալուծման քայլեր. Ստանիսլավ Զասը՝ Վաղարշակ Հարությունյանին

21:41 • 24.05.21

Մայիսի 24-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և վերջին օրերի զարգացումները, տեղեկացնում է ՊՄ մամուլի ծառայությունը։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները և նշել, որ խնդրի հանգուցալուծման հարցում կարևորում է նաև ՀԱՊԿ ակտիվ դերակատարությունը։

Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին և որ կառույցը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ խնդիրը խաղաղ հանգուցալուծելու համար։ 

ՀԱՊԿ-ում ձեռնարկում են հայ-ադրբեջանական սահմանին առաջացած խնդրի խաղաղ հանգուցալուծման քայլեր. Ստանիսլավ Զասը՝ Վաղարշակ Հարությունյանին