Պտտահողմ Էջմիածին-Զվարթնոց հատվածում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

14:01 • 24.05.21

Երեկ Էջմիածին-Զվարթնոց հատվածում պտտահողմ է դիտվել: Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Երեկ Հայաստանի տարածքի մեծ մասում ուժգին քամին ավերածություններ էր արել, իսկ Երևանում կայծակի ու ամպրոպի հետևանքով հոսանքազրկումներ են եղել:

Պտտահողմ Էջմիածին-Զվարթնոց հատվածում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել