Մալայզիայում գնացքների բախման հետևանքով տուժել է ավելի քան 160 մարդ

21:10 • 24.05.21

Մալայզիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Կուալա Լումպուրում գնացքների բախման հետևանքով տուժել է 166 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ գնացքների բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20:33-ին: Գնացքներից մեկը եղել է դատարկ, երկրորդում գտնվել է 232 մարդ:

Ուղևորներից 47-ը ստացել են ծանր վնասվածքներ: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

 

Մալայզիայում գնացքների բախման հետևանքով տուժել է ավելի քան 160 մարդ