Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ցանկանում են դարձնել հիմնադրամ. նախագիծ է ներկայացվել

12:59 • 24.05.21

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու վերաբերյալ նախագիծ է ներկայարցվել: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:

ՀՊՏՀ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել կարող է ինչպես ՀՊՏՀ -ի հիմնադիրը, այնպես էլ՝ ՀՊՏՀ -ի հոգաբարձուների խորհուրդը` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

ՀՊՏՀ -ի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները չեն կարող վերաբերել ՀՊՏՀ -ի նպատակներին կամ շահառուներին:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ցանկանում են դարձնել հիմնադրամ. նախագիծ է ներկայացվել