Կադիրովի օգնականը ոստիկանի հետ ծեծի է ենթարկել ադրբեջանցուն և առևանգել նրա մեքենան
Ռուսաստանի Դաշնության Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում Չեչնիայի ղեկավարի ներկայացուցչի օգնական Ալի Սայդաևն իր ոստիկան ընկերոջ հետ ծեծի է ենթարկել ադրբեջանցու և առևանգել նրա մեքենան, հայտնում է Кавказ.Реалии-ն:
«Սայդաևը ոստիկանի հետ նստած է եղել «Տվոյա Չայխոնա» սրճարանում: Հասունացել է կոնֆլիկտ, որի ընթացքում կասկածյալները տղամարդուց մեկ միլիոն ռուբլի են հափշտակել ու առևանգել Lexus մակնիշի ավտոմեքենան: Կոնֆլիկտը վերաճել է կռվի, ինչի հետևանքով կոտրվել է ադրբեջանցու ծնոտը: Կասկածյալները վերցրել են նրա մեքենան և դիմել փախուստի»,- հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը:
Նշվում է՝ դեպքից հետո ոստիկանը հեռացվել է աշխատանքից: Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ ադրբեջանցին Նիժնևարտովսկի շրջանի բնակիչ է:










