ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստման կետ է բացվել գիշերային ակումբում. պատվաստվողները կստանան նվերներ

11:32 • 24.05.21

Լաս Վեգասի գիշերային ակումբներից մեկը կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոն, հայտնում է Insider-ը։

Լարի Ֆլինթի «Հասթլեր» ակումբը հյուրընկալել է շարժական պատվաստման կլինիկա և հանգստյան օրերին արդեն պատվաստումներ է իրականացրել։ Ակումբը պատվաստվողներին բոնուսներ է առաջարկել՝ խթանելով վարակի դեմ պատվաստումները։

«Հասթլեր» ակումբի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ շարժական կլինիկան կտեղակայվի ակումբի մուտքի մոտ` «հարմարավետ պայմաններ ստեղծելով ինչպես աշխատողների, այնպես էլ ակումբ այցելողների համար»: Պատվաստվող հաճախորդներն ակումբի կողմից կստանան մշտական այցելուի պլատինե քարտեր, անվճար խմիչք, պատվաստված արտիստների կողմից պարային երեկոյի մասնակցություն և այլ բոնուսներ։

«Մեր հյուրերի անվտանգությունը միշտ եղել է մեր գերակայությունը», -ասել է ակումբի կառավարիչ Ջեյսոն Մոհնեյը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստման կետ է բացվել գիշերային ակումբում. պատվաստվողները կստանան նվերներ