Ավստրալիայում վարորդը, փորձելով խուսափել կենգուրուի հետ բախումից, շեղվել է ճանապարհից և հայտնվել կոկորդիլոսներով լի ճահճում (լուսանկարներ)

12:47 • 24.05.21

Ավստրալիայի Հյուսիսային տարածքի փրկարարները փրկել են վարորդի, որը ճանապարհից շեղվել է և հայտնվել կոկորդիլոսներով լի ճահճի մեջ, գրում է The Armidale Express-ը:

Նշվում է՝ Դարվին քաղաքից 65 կիլոմետր հարավ գտնվող ճանապարհին վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, երբ փորձել է խուսափել կենգուրուի հետ բախումից: Նա շեղվել է ճանապարհից և հայտնվել կոկորդիլոսներով լի ճահճի մեջ: Երկկենցաղներից փրկվելու համար տղամարդը բարձրացել է իր ամենագնացի տանիքին:

Ոստիկանությունը նրան գտել է կեսօրին: Փրկարարները սանդուղք են տեղադրել, որպեսզի տղամարդը կարողանա ցամաք դուրս գալ:

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա բուժզննում է անցել:

A man was rescued from the roof of his 4WD after crashing into a croc-infested swamp near Darwin.No description available.

Ավստրալիայում վարորդը, փորձելով խուսափել կենգուրուի հետ բախումից, շեղվել է ճանապարհից և հայտնվել կոկորդիլոսներով լի ճահճում (լուսանկարներ)