Ռուս լեռնագնացն Էլբրուս բարձրանալիս սրտի կաթված է ստացել և մահացել

13:13 • 24.05.21

Էլբրուս բարձրանալիս ալպինիստների խմբի անդամներից մեկի մոտ սրտի կաթված է եղել, վերջինս մահացել է: Ինչպես հայտնում է Life.ru-ն, 4 լեռնագնացից կազմված խումբը Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքից է եղել:

Նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո տղամարդը տեղում մահացել է: Զոհվածի մարմինը տարհանելու համար դեպի լեռնագագաթ են ուղևորվել ՌԴ ԱԻՆ-ի փրկարարները:

Տղամարդու մարմինն իջեցվել է լեռնալանջից և փոխանցվել իրավապահ մարմինների օպերատիվ-քննչական խմբին: Կատարվածի հանգամանքները պարզվում են:

Ռուս լեռնագնացն Էլբրուս բարձրանալիս սրտի կաթված է ստացել և մահացել