Երևանում կատարվել է բժշկական պարագաների երկրորդ գործարանի հիմնարկեքը (տեսանյութ)

16:25 • 24.05.21

Բժշկական պարագաներ արտադրող գործարանն արդեն կարողանում է ոչ միայն ամբողջությամբ ապահովել ներքին շուկային, այլև արտասահմանյան գործընկերների պատվերներն է կատարում: Այդ պատճառով գործարար Հայկ Մաղաքելյանն արդեն երկրորդ ներդրումն է անում նոր կլաստերի կառուցման համար: Այն կապահովի ավելի քան 400 աշխատատեղ:

Ըստ Գործարանի գլխավոր տնօրեն Վիլսոն Մելիքջանյանի՝ գործարանի երկու օրվա արտադրանքը կարողանում է ծածկել ներքին սպառման շուկայի մեկ տարվա պահանջարկը: Մնացածն ամբողջությամբ արտահանվում է ԵԱՏՄ շուկա:

Գործարար Հայկ Մաղաքելյանն էլ ընդգծեց, որ նոր սերտիֆիկատները ստանալուն պես հասանելիություն կունենան նաև ԱՄՆ ու եվրոպական շուկաներին. «Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ մեր արտադրանքը բավականին մրցունակ է արտասահմանյան շուկաներում»,- ընդգծեց Մաղաքելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Երևանում կատարվել է բժշկական պարագաների երկրորդ գործարանի հիմնարկեքը (տեսանյութ)