Ջորջ Ֆլոյդի հարազատները նրա հիշատակին քայլերթ են կազմակերպել (լուսանկարներ)

10:37 • 24.05.21

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հարազատները, բազմաթիվ աջակիցների ուղեկցությամբ, քայլերթ են կազմակերպել նրա մահվան առաջին տարելիցի կապակցությամբ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Լրատվական գործակալության տվյալներով՝ սա աֆրոամերիկացու մահվան առաջին տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներից մեկն է։ Երթի ընթացքում մասնակիցները պարզել են Ֆլոյդի և ոստիկանության կողմից սպանված այլ աֆրոամերիկացիների դիմանկարները։

Եղբոր մահվան մասին խոսելով՝ Ֆլոյդի քույրն ասել է․ «Մեր կյանքը մի ակնթարթում փոխվեց, և ես դեռևս չգիտեմ՝ ինչու»։ Երթից բացի, մի շարք միջոցառումներ են անցկացվելու «Ջորջ Ֆլոյդի հիշատակի հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ։

Քաղաքացիական իրավապաշտպաններից մեկի համոզմամբ՝ Ֆլոյդը պետք է պատմության մեջ մտնի ո՛չ թե որպես ինչ որ մեկի ծնկի տակ հայտնված մարդ, այլ որպես ոստիկանական դաժանության և անօրինականության շղթան կոտրած մեկը։

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդը սպանվել էր 2020 թվականի մայիսի 25-ին այն բանից հետո, երբ Մինեապոլիսի ոստիկանության աշխատակից Դերեք Չավինը 8 րոպե ծունկով սեղմել էր նրա պարանոցը։ Վերջին՝ «Ես չեմ կարողանում շնչել» խոսքերը, որն ասել էր տղամարդը, նրա մահվանը հաջորդած բողոքի ակցիաների ընթացքում թևավոր խոսքեր էին դարձել։

Ոստիկանության 3 ծառայողների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։

George Floyd's sister, Bridgett Floyd speaks onstage next to Floyd family attorney Ben Crump during the "One Year, What's Changed?" rally hosted by the George Floyd Global Memorial to commemorate the first anniversary of his death, outside the Hennepin County Government Center in Minneapolis, Minnesota, U.S. May 23, 2021. REUTERS/Nicholas PfosiPeople march during the "One Year, What's Changed?" rally hosted by the George Floyd Global Memorial to commemorate the first anniversary of his death, in Minneapolis, Minnesota, U.S. May 23, 2021. REUTERS/Nicholas PfosiPeople march during the "One Year, What's Changed?" rally hosted by the George Floyd Global Memorial to commemorate the first anniversary of his death, in Minneapolis, Minnesota, U.S. May 23, 2021. REUTERS/Nicholas PfosiGeorge Floyd's cousin Shareeduh Tate (front R) holds a banner while marching with others during the "One Year, What's Changed?" rally hosted by the George Floyd Global Memorial to commemorate the first anniversary of his death, outside the Hennepin County Government Center in Minneapolis, Minnesota, U.S. May 23, 2021. REUTERS/Nicholas Pfosi

Ջորջ Ֆլոյդի հարազատները նրա հիշատակին քայլերթ են կազմակերպել (լուսանկարներ)