Իսրայելը հունիսի 1-ից վերացնում է կորոնավիրուսային սահմանափակումները COVID-19-ի քիչ դեպքերի պատճառով

10:46 • 24.05.21

Իսրայելի իշխանությունները մտադիր են հունիսի 1-ից վերացնել համավարակի ֆոնին սահմանված սահմանափակումների մեծ մասը:

Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Յուլի Էդելշտեյնը, գրում է Times of Israel-ը:

Ըստ նախարարի՝ հունիսից Իսրայելում կվերացվեն փակ տարածքներում հավաքված անձանց թվաքանակի սահմանափակումները:

Բացի այդ, քաղաքացիները պարտադրված չեն լինի իրենց հետ ունենալ COVID-անձնագրեր: Միևնույն ժամանակ, առնվազն մինչև հունիսի 15-ն ուժի մեջ կմտնեն փակ տարածքներում պաշտպանիչ դիմակներ չկրելու պահանջը և արտերկիր մեկնելու սահմանափակումները:

«Իսրայելը վերադառնում է բնականոն կյանքին», - ասել է Էդելշտեյնը:

Նշենք, որ Իսրայելում, որի բնակչությունն ավելի քան 9 միլիոն է, 5,1 միլիոն մարդ արդեն ամբողջապես պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

Իսրայելը հունիսի 1-ից վերացնում է կորոնավիրուսային սահմանափակումները COVID-19-ի քիչ դեպքերի պատճառով