Քամալա Հարիսը Հրվ․ Կորեայի նախագահի հետ ձեռքսեղմումից հետո սրբել է ձեռքը (տեսանյութ)

09:53 • 24.05.21

Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ ձեռքսեղմումից հետո սրբել է ձեռքը։ Միջադեպը երևում է osheeb TV -ի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութում։

Տեսանյութին կից գրված է․ «Քամալա Հարիսը մեղադրվել է «վիրավորական» և «ամոթալի» արարքի համար, երբ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ ձեռքսեղմումից հետո ձեռքը սրբել է կոստյումի վրա»։ Հանդիպման նպատակը զանգվածային ներգաղթը, Հյուսիսային Կորեային վերաբերվող խնդիրներն ու այլ հարցեր քննարկելն է եղել։

Քամալա Հարիսը Հրվ․ Կորեայի նախագահի հետ ձեռքսեղմումից հետո սրբել է ձեռքը (տեսանյութ)