Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է «Գրադ» կայանքի 3 արկ. ԱԻՆ

16:18 • 24.05.21

Մայիսի 24-ին, ժամը 12:10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 3 հատ արկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դավիթ Բեկ գյուղի վերջնամասում՝ սահմանային հատվածում,  հայտնաբերվել է 3 հատ «Գրադ» կայանքի արկ (երկուսը պայթուցիչով):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է «Գրադ» կայանքի 3 արկ. ԱԻՆ