Կիրառել են վտանգավոր պայթուցիկներ և թալանել ունեցվածքը. ԱՄՆ-ում 150 մարդ է բերման ենթարկվել TikTok-երեկույթի ընթացքում անկարգությունների համար (տեսանյութեր)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում TikTok սոցիալական ցանցի միջոցով հայտարարված երեկույթին ներկա է գտնվել շուրջ 2500 մարդ, նրանցից 150-ին ոստիկանությունը բերման է ենթարկել այն բանից հետո, երբ երեկույթը վերածվել է անկարգությունների, հայտնում է TMZ-ն:
Լրատվամիջոցի տվյալներով՝ մի շարք նահանգներից ժամանած մարդիկ շաբաթ երեկոյան հավաքվել են «լողափային երեկույթին» մասնակցելու համար, բայց Օրինջ շրջանի Հանթինգթոն լողափում անցկացվող հավաքը ոստիկանությունն անօրինական է համարել, ինչի հետևանքով անկարգություններ են սկսվել:
Մասնավորապես, ակցիայի մի շարք մասնակիցներ սկսել են գրաֆիտիներ նկարել, վտանգավոր պայթուցիկներ օգտագործել և թալանել կամ ոչնչացնել ունեցվածքը: Ոստիկանները ցուցարարներին ցրելու և անկարգություններին վերջ տալու համար արցունքաբեր գազ են կիրառել:
Ստեղծված իրավիճակի պատճառով տեղի իշխանությունները ստիպված են եղել մինչև կիրակի առավոտ պարետային ժամ սահմանել:
Նշվում է՝ ոստիկանությունն ընդհանուր առմամբ բերման է ենթարկել 149 մարդու, որոնցից 28-ը՝ անչափահաս: Նրանց մեղադրանք է առաջադրվել վանդալիզմի, պարետային ժամը խախտելու, տուն վերադառնալուց հրաժարվելու, ինչպես նաև վտանգավոր կամ անօրինական հրավառություններ կազմակերպելու համար:
Հիշեցնենք՝ Adrian's Kickback խորագրով երեկույթը կազմակերպել էր տիկտոկեր Ադրիան Լոպեզը: Դրա ընթացքում նշվում էր նրա ծննդյան օրը:
#HuntingtonBeach #California https://t.co/lUv5AR32Z1
— Shane B. Murphy (@shanermurph) May 23, 2021
Good evening! I’m OTG on Huntingnton Beach to check out Adrian’s kickback. There’s several men in Viking helmet beer serving hats and fireworks. I’ll report more soon. pic.twitter.com/zBe6TKMbP6
— Sean Carmitchel (@ACatWithNews) May 23, 2021










