Լավրովը բացահայտել է՝ ինչ թեմաների շուրջ է Պուտինը պատրաստ խոսել Բայդենի հետ

13:39 • 24.05.21

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բացահայտել է, թե ինչ թեմաների շուրջ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ խոսել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներն իրենք կորոշեն գագաթնաժողովի քննարկման թեմաները, Պուտինը պատրաստ է դիտարկել երկկողմ հարաբերությունները և գլոբալ խնդիրները»,- ասել է նա:

Պաշտոնյան հավելել է՝ Պուտինի և Բայդենի միջև երկխոսությունը պետք է հիմնված լինի հավասարության, փոխադարձ հարգանքի և շահերի սկզբունքների վրա:

Լավրովը բացահայտել է՝ ինչ թեմաների շուրջ է Պուտինը պատրաստ խոսել Բայդենի հետ