«ՀԱՊԿ-ի դռները բոլորի, այդ թվում` Ադրբեջանի առաջ պետք է բաց լինեն». ՌԴ փոխարտգործնախարար

11:30 • 24.05.21

Ռուսաստանի Դաշնության  փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Известия պարբերականին տված հարցազրույցում գնահատել է ՀԱՊԿ ընդլայնման հեռանկարները:

Իր խոսքում դիվանագետն ասել է, որ «ՀԱՊԿ-ի դռները բոլորի, այդ թվում` Ադրբեջանի առաջ պետք է բաց լինեն»:

«Միակ բանը, որ կարող է սահմանափակել երկրի մուտք գործելը, կազմակերպության կանոնադրության որոշ դրույթներն են, ըստ որոնց` ՀԱՊԿ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է, որ անդամ պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ լինեն: Նման հարաբերություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև առայժմ չկան: Երբ դրանք հաստատվեն, լիահույս ենք, որ դա վաղ, թե ուշ տեղի կունենա, այդ ժամանակ էլ հարցը կարող է դրվել գործնական հարթությունում` այս կամ այլ տեսքով»,-եզրափակել է Ռուդենկոն:

«ՀԱՊԿ-ի դռները բոլորի, այդ թվում` Ադրբեջանի առաջ պետք է բաց լինեն». ՌԴ փոխարտգործնախարար