Կրակոցներ՝ Երևանում. Նորք-Մարաշից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 61-ամյա մի քաղաքացի
Մայիսի 24-ին՝ ժամը 17.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհատատություն է տեղափոխվել մի տղամարդ:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1960 թվականին ծնված Երևանի բնակիչը վնասվածքը ստացել է Նորք-Մարաշի 6-րդ փողոցում:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Ըստ Shamshyan.com–ի՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, ով վնասվածք է ստացել որովայնի ձախ հատվածում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Նորք-Մարաշ 6-րդ փողոցից և նա 61-ամյա Լավրենտ Առուշանյանն է:
Այս պահին ոստիկանները դեպքի վայրի զննություն են կատարում, ինչպես նաև պարզում են դեպքի հանգամանքները:










