Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Shamshyan.com
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










