Իշխանությունները փորձում են վնաս պատճառել «Սլավմեդ» ԲԿ»ի սեփականատիրոջ ընտանիքին. Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)

19:36 • 25.05.21

«Գործող իշխանությունը սևերի և սպիտակների իր քաղաքականությունը մտցրել է նաև առողջապահական համակարգ: Օրեր առաջ կառավարությանն առընթեր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Սլավմեդ» բժշկական կենտրոնում իրականացվող մեկ տասնյակ ծառայությունների ժամանակավոր կասեցման որոշում է կայացրել ընդամենը վարչարարական հարցերի պատճառով. այդպիսով քայլ անելով հեղինակազրկել բուժհաստատությունը»,- Tert.am զրույցում պնդեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նրա խոսքով` իշխանություններից ցանկանում են վնաս պատճառել բուժկենտրոնի սեփակաատիրոջ ընտանիքին, քաջատեղյակ լինելով, որ նրանք սատարում են Հանրապետական կուսակցությանը»:

Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում տեսչական մարմնից տեղեկացրել էին, որ բուժկենտրոնի գործունեության հասցեն փաստացի հասցեի հետ չի համընկնում, այնինչ խոսքը կցակառույցի մասին է Tert.am-ի հետ զրույցում բացատրեց «Սլավմեդ» ԲԿ-ի Հանրային կապերի պատասխանատուն: Նաև տեղեկացրեց, որ բժշկական կենտրոնը շարունակում է իր բնականոն աշխատանքը և չի տրվել սադրանքների, իսկ այդ հրամանն այժմ վիճարկվում է Վարչական դատարանում. «Ուզում եմ հստակ նշել և բուժհաստատության տասնյակի հասնող ծառայությունների լիցենզիայից զրկումը բացարձակապես կապ չունի մասնագիտական որակի կամ պատշաճ որակի ապահովման հետ, սա զուտ փասատաթղթային, հասցեի հետ է կապված, որով զբաղվում են մեր իրավաբանները: Խնդիրը շուտով իր լուծումը կունենա»,- ի պատասխան Tert.am-ի հարցմանը տեղեկացրեց Անի Կարապետյանը:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի սեփականատերը հայտնի գործարար, բարերար, ՀՀԿ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի քույրն է, ում թաքուն նկարահանել են՝ խախտելով ժուռնալիստիկայի էթիկայի կանոնները: Անի Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում շեշտեց, որ «Սլավմեդ» ԲԿ-ն ապաքաղաքական կառույց է. իրենք զբաղվում են միայն հանրային առողջության պահպանման վերակագնման հարցերով:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Իշխանությունները փորձում են վնաս պատճառել «Սլավմեդ» ԲԿ»ի սեփականատիրոջ ընտանիքին. Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)