Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել․ Փաստաբան
Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց։ Կեցցե դատարանը»։ Հիշեցնենք՝ մի խումբ քաղաքացիներ ապրիլի 22-ին բողոքի ակցիա էին իրականացրել դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված անձանց։
Ակցիայի ընթացքում բախումներ էին տեղի ունեցել մասնակիցների և ոստիկանների միջև, ոստիկաններից մեկը վնասվածք էր ստացել։
Հայկ Հեքիմյանն առերեսվել էր տուժած ոստիկանի հետ, իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունել։










