Կորոնավիրուսի դեպքերը Բրազիլիայում գերազանցել են 16,1 միլիոնը.RT

03:05 • 25.05.21

Անցած օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսով հիվանդացությունների ընդհանուր թիվն աճել է 37 498-ով և հասել 16 120 756-ի, գրում է RT-ն:

Համավարակի վերաբերյալ պաշտոնական տվյալները հրապարակվել են Բրազիլիայի առողջապահության նախարարության կայքում:

Ըստ այդմ՝ Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով մահերի ընդհանուր թիվը կազմել է 449 858:

Ապաքինվել է ավելի քան 14,5 միլիոն մարդ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրազիլիայի կառավարությունը 1 միլիարդ դոլարի վարկային գիծ է բացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր գնելու համար:

Կորոնավիրուսի դեպքերը Բրազիլիայում գերազանցել են 16,1 միլիոնը.RT