Nissan-ը Կոմիտասի պողոտայում բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակրին, ինչն էլ ընկել է հետիոտնի գլխին․ shamshyan.com
Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:45-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտա - Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակիրին և տապալել այն:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, հարվածի հետևանքով լուսակիրն ընկել է այդ պահին նշված վայրում գտնվող կին հեիտիոտնի գլխին, ով մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:










