Գեղարքունիքի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի հետ փոխհրաձգության ժամանակ պայմանագրային զինծառայող է զոհվել. ՊՆ (թարմացված)

16:55 • 25.05.21

17:13

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։

16:55

Մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։     

Գեղարքունիքի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի հետ փոխհրաձգության ժամանակ պայմանագրային զինծառայող է զոհվել. ՊՆ (թարմացված)