Բեսլանի ահաբեկչության ժամանակ 6 ամսական աղջկան փրկած ոստիկանը 17 տարի անց կրկին հանդիպել է նրան (լուսանկարներ)

16:52 • 25.05.21

Ոստիկանը, որը Հյուսիային Օսիայի Բեսլան քաղաքի թիվ 1 դպրոցի վրա ահաբեկչական հարձակման ժամանակ փրկել էր 6 ամսական աղջկան, ողբերգական հարձակումից 17 տարի անց կրկին հանդիպել է նրան, գրում է Mirror-ը։

Նշվում է, որ այժմ արդեն 17-ամյա Ալյոնա Ցկաևայը ոստիկան Էլբրուս Գոգիչաևին հրավիրվել է իր ավարտական երեկոյին։

2004 թվականի սեպտեմբերի 1-ին Բեսլանի թիվ 1 դպրոցի տարածք են ներխուժել զինված ահաբեկիչներ: Նրանց, որոնք չէին հասցրել փախուստի դիմել, ահաբեկիչները փակել էին դպրոցի մարզադահլիճում: Պատանդ էր վերցվել ավելի քան 1100 մարդ` դպրոցականներ, ծնողներ, ուսուցիչներ: Ահաբեկիչներն ականապատել էին երեխաներով լի մարզադահլիճը: Նրանք հրաժարվում էին երեխաներին փոխանակել չափահաս մարդկանց հետ, չէին թույլատրում պատանդներին սնունդ, ջուր և դեղորայք փոխանցել: Միայն հաջորդ օրվա երեկոյան հանցագործները մի քանի կանանց թույլ են տվել դուրս բերել իրենց երեխաներին։

Այդ կանանց թվում էր նաև Ալյոնայի մայրը, որը պատանդ էր իր երեք երեխաների հետ։ Կինը կարողացել է իր կրտսեր դստերը փոխանցել հատուկ նշանակության ջոկատի ոստիկան Գոգիչաևին, իսկ ինքը ներս է շտապել՝ իր 3 և 6- ամյա մյուս երեխաներ մոտ։

Կնոջը, ի վերջո, հաջողվել է պատուհանից ցած նետել իր 3-ամյա երեխային, սակայն պաշարման 3-րդ՝ վերջին օրը, նա ավագ դստեր հետ պայթյունի հետևանքով զոհվել է։

Օրերս, Ալյոնան վերամիավորվել է թոշակի անցած ոստիկանի՝ ինչպես ինքն է կոչում՝ հորեղբայր Էլբրուս հետ, որը, ԶԼՄ-ների հաղորդմամբ, աղջկա ականջին շշնջացել է․ «Ամեն ինչ լավ կլինի, Ալյոնա»։

Նրանք գրկախառնվել են, զրուցել և լուսանկարվել։

Ընդ որում, ԶԼՄ-ները գրում են, որ ոստիկանը վաղուց է ցանկացել տեսնել աղջկան, սակայն վախեցել է, որ «նրան տեսնելով՝ կվերհիշի արյունոտ ահաբեկչությունը»։

Նշենք, որ Բեսլանում մահացել է 334 մարդ, որից 186-ը` երեխաներ: Որոշ ընտանիքներում մահացել է մինչև 6 մարդ: Վիրավորներն ավելի քան 800-ն էին:

Elbrus GogichaevRuslan's wife and Alyona's mother Fatima, killed in 2004 Beslan school siegeElbrus Gogichaev and Alyona Tskaeva 17 years after the siegeElbrus Gogichaev carries baby Alyona Tskaeva out of school number 1 in Beslan - close up

 

 

Բեսլանի ահաբեկչության ժամանակ 6 ամսական աղջկան փրկած ոստիկանը 17 տարի անց կրկին հանդիպել է նրան (լուսանկարներ)