Թբիլիսյան խճուղում բախվել են Opel-ը և Hyundai-ն․ կա 3 վիրավոր․shamshyan.com

10:17 • 25.05.21

Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Opel և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։


 

Թբիլիսյան խճուղում բախվել են Opel-ը և Hyundai-ն․ կա 3 վիրավոր․shamshyan.com