Իսպանիայում անհետ կորած համարվող տղամարդու դին հայտնաբերել են դինոզավրի հսկայական արձանում (լուսանկարներ, տեսանյութ)

16:03 • 25.05.21

Իսպանիայում անհետ կորած համարվող տղամարդու դին հայտնաբերվել է Բարսելոնայի արվարձանում` դինոզավրի արձանում, հաղորդում է Daily Mail-ը։

Նշվում է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել 39-ամյա տղամարդու մահվան կապակցությամբ, որը, նախնական տվյալների համաձայն, թղթազանգվածից (պապյե-մաշե) արձանի ոտքի հատվածում ընկած հեռախոսը որոնելիս ինքն է ընկել դրա մեջ և շնչահեղձ եղել։

Տղամարդու դին օրերս գտել են տեղանքում զբոսնող հայրը և որդին, որոնք շրջակայքից «տարօրինակ հոտ են առել»։

Տղամարդու ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների երեք բրիգադ, որոնք վերամբարձ կռունկի օգնությամբ բարձրացրել են արձանը և դուրս բերել տղամարդու դին։

Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ արձանն ապամոնտաժվել է։

The body of a man has been found inside a dinosaur statue in a Barcelona suburbPolice are investigating the death of the 39-year-old who reportedly fell into the statue while trying to retrieve a mobile phone dropped inside the papier-mâché figureThe deceased man had been reported missing by his family, police said, adding that no foul play was suspectedThree teams of firefighters were called to the scene after the man's body was discovered, cutting the dinosaur's leg open and deploying a crane to retrieve the corpse

Իսպանիայում անհետ կորած համարվող տղամարդու դին հայտնաբերել են դինոզավրի հսկայական արձանում (լուսանկարներ, տեսանյութ)