«Transformation of the future». TEDxMoskovyanStSalon կոնֆերանս (տեսանյութ)

18:18 • 25.05.21

Ի՞նչ փոփոխություններ են եղել աշխարհում, և ու՞ր ենք մենք գնում: Ապագայի կրթության, բիզնեսի, տեխնոլոգիաների և այլ կարևոր թեմաների մասին խոսեց տարբեր ոլորտների 6 առաջատար մասնագետ՝ TEDxMoskovyanSt այս տարի արդեն երկրորդ կոնֆերանսի ընթացքում, որը տեղի ունեցավ «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ-ի, IDBank-ի ու Idram-ի գործակցության շնորհիվ, հիմքում ունենալով  կրթությունն ու զարգացումը:  IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավարի խոսքով՝ հիմա ավելին, քան երբևէ կարիք կա ուրվագծելու ապագա փոխակերպումները, ունենալու զարգացման տեսլական ու ռազմավարություն:

«Այսօրվա միջոցառումը կոչվում է «Transformation of the future»՝ ապագայի փոխակերպումը: Եվ քանի որ IDBank-ում ունենք իրենց ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքը փոխանցել, TEDxMoskovyanSt-ի մեր գործընկերների հետ որոշեցինք նախաձեռնել այս կոնֆերանսը՝ հնարավորություն տալով, իհարկե, նաև այլ ոլորտների պրոֆեսիոնալներին կիսվելու իրենց արժեքավոր գաղափարներով ու, միգուցե, ինչ-որ բան փոխելու մարդկանց մտածելակերպում»,- ասել է IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար, TEDxMoskovyanSt-ի վարող Տաթևիկ Վարդևանյանը:

2020 թվականը փոխակերպումների տարի էր, ասում են միջոցառման կազմակերպիչները: Որոշ ոլորտներ գոյատևելու համար անցան փոխակերպման բարդ ուղի: TEDxMoskovyanSt-ի հիմնադիր, գլխավոր կազմակերպիչ Գրիգոր Ջանիկյանը նշեց՝ 2020 թվականից ի վեր տեղի են ունենում փոփոխություններ, որոնց մի մասն էլ մենք ենք կազմում: TEDx կոնֆերանսի նպատակն է հարթակ տրամադրել արժեքավոր գաղափարներ ունեցող մասնագետներին: «Բանախոսներին ընտրել ենք՝ հաշվի առնելով նրանց փորձն ու ասելիքը»,- նշել է TEDxMoskovyanSt-ի գլխավոր կազմակերպիչ Գրիգոր Ջանիկյանը:

TEDxMoskovyanSt-ի բանախոսներն էին.

1. Իրինա Փահլևանյան - “INDIGAMI” երեխաների զարգացման կենտրոնի համահիմնադիր

2. Նինա Գրիգորյան - «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ» - Անձնակազմի զարգացման ծրագրեր

3. Սերգեյ Առաքելյան - IDBank - Թվային բանկինգի տնօրեն

4. Անահիտ Վարդանյան - «ՍՄԱՐԹ» ծրագրերի նորարարության պատասխանատու, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ

5. Կարեն Նալբանդյան - IDBank - Բիզնեսի զարգացման տնօրեն

6. Նարեկ Ամիրխանյան - «Միլենիում 5» ստեղծարար գործակալության տնօրեն և գործընկեր

Բանախոսներից մեկը՝ Սերգեյ Առաքելյանը, IDBank-ի թվային բանկինգի տնօրենն է: Նա պատմեց մեր օրերում իրական ինքնությունից ոչ պակաս կարևոր թվային ինքնության մասին, ինչպես անվտանգ նավարկել թվային օվկիանոսում, ինչ է նշանակում տրամադրել անձնական տվյալներ, և ինչի կարող է դա բերել: IDBank-ի բիզնեսի զարգացման տնօրենն էլ ներկայացրեց ֆինանսական, տեխնոլոգիական վերափոխման գործընթացներն ու ոլորտի զարգացման հնարավոր սցենարներն Idram&IDBank հարթակի օրինակով:

Idram ընկերության մարկետինգի բաժնի ղեկավարը նշում է՝ հաշվի առնելով Idram-ի ու IDBank-ի գործակցության հաջողված փորձը և TEDx-ի ձևաչափը՝ որոշվեց ոչ միայն ներկայացնել ընկերությունների փորձը, այլև հնարավորություն տալ այլ բանախոսների՝ ներկայացնելու ապագայի վերափոխման իրենց տեսլականը:

«Այսօր, առհասարակ, կարող ենք փաստել, որ ֆինանսատեխնիկական ոլորտում Idram-ն ու IDBank-ը դարձան մեր երկրում այդքան սպասված փոխակերպումների շարժիչ ուժը»,- ասել է Idram ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը:

Առաջին TED կոնֆերանսն անցկացվել է 37 տարի առաջ Կալիֆոռնիայում: Կոնֆերանսի գլխավոր նպատակն է տարածել արժեքավոր գաղափարներ: TEDx ձևաչափը ստեղծվել է հենց TED-ի կողմից՝ հնարավորություն տալու տարբեր երկրների տեղական ընկերություններին կազմակերպելու TED անկախ կոնֆերանսներ:

Մենք մասն ենք ապագայի փոփոխությունների: Պետք է լինել ճկուն, փոխակերպվող և արագ կողմնորոշվել: TEDxMoskovyanSt-ի կոնֆերանսները շարունակական են, իսկ գործակցությունը IDBank-ի ու Idram-ի հետ՝ հաջողված:

Լրագրող` Լուսինե Զարայելյան

«Transformation of the future». TEDxMoskovyanStSalon կոնֆերանս (տեսանյութ)