Air France-ը և Finnair-ը հրաժարվել են թռչել Բելառուսի տարածքով
Air France-ը և Finnair-ը դադարեցրել են թռիչքները Բելառուսի տարածքով՝ Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո, հայտնել են ավիափոխադրողները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Երթուղում գտնվողների համար թռիչքի պլանը կփոխվի», -ասված է ֆրանսիական ընկերության հայտարարության մեջ:
«Մենք չենք օգտագործելու Բելառուսի օդային տարածքը մինչև նոր հայտարարություն չարվի»,-ասվում է ֆինների հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որն իրականացնելիս է եղել Աթենք-Վիլնյուս չվերթը, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:










