Բելառուսը փակում է Կանադայում իր դեսպանությունը

20:56 • 25.05.21

Բելառուսը որոշում է կայացրել փակել իր դեսպանությունը Կանադայում: Համապատասխան որոշումը, որը կայացրել է նախարարների խորուրդը, այնուհետև մայիսի 22-ին ստորագրել երկրի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, երեքշաբթի գրանցվել է իրավական ակտերի գրանցամատյանում:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հիշեցնելով, որ ապրիլի վեցին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է օպտիմալացնել բելառուսական դեսպանությունների թիվը և դիվանագիտական առաքելությունների անձնակազմերը:

Երկրի ԱԳՆ կայքում նշվում է, որ 2020 թվականին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Կանադայի իշխանությունները պատժամիջոցներ էին սահմանել երկրի պաշտոնատար անձանց դեմ, այդ թվում՝ երկրի ղեկավարի:

Ներկա պահին Բելառուսիահերն արտասահմանում երկայացնում են 70 հաստատություն 58 երկրում:

Բելառուսը փակում է Կանադայում իր դեսպանությունը