ԵՄ գագաթնաժողովը որոշում է կայացրել արգելել բելառուսական ավիաընկերությունների թռիչքները ԵՄ

00:28 • 25.05.21

Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը որոշում է կայացրել արգելել բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ օդանավակայաններ և թռչել Եվրամիության տարածքով: Այս մասին ասվում է Բելառուսի հարցով ԵՄ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ, որն ընդունվել է երկուշաբթի երեկոյան, գրում է ТАСС-ը:

Հաղորդվում է, որ բացի դա, ԵՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի որոշմամբ՝ խորհուրդ է տրվում եվրոպական փոխադրողներին հրաժարվել այս երկրի օդային տարածքով թռիչքներից:

Որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, այն դեռ պետք է համաձայնեցվի և հաստատվի ԵՄ խորհրդում նախարարների մակարդակով:

ԵՄ գագաթնաժողովը նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը կոչ է արել  հետաքննել Բելառուսում Ryanair-ի չվերթի վայրէջքի հետ կապված միջադեպը:

ԵՄ գագաթնաժողովը որոշում է կայացրել արգելել բելառուսական ավիաընկերությունների թռիչքները ԵՄ