ՀԱՄԱՍ-ը հերքում է իր առնչությունը Բելառուսի տարածքում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպին

00:58 • 25.05.21

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հերքել է Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպին իր առնչությությունը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:

ՀԱՄԱՍ-ի խոսնակի խոսքով՝ շարժումը «բացարձակ կապ չունի դրա հետ»:

«Մենք չենք դիմում մեթոդների, որոնք կարող են լինել կասկածելի խմբավորումների գործողություններ, որոնք նպատակ ունեն դեմոնիզացնել ՀԱՄԱՍ-ը և խանգարել Պաղեստինի ժողովրդի և նրանց օրինական դիմադրության նկատմամբ ընդհանուր համակրանքը»:

Ավելի վաղ Բելառուսի տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ Ryanair ինքնաթիռի ականապատված լինելու մասին տեղեկատվությունը էլեկտրոնային փոստով ստացվել է ՀԱՄԱՍ կազմակերպության անունից:

ՀԱՄԱՍ-ը հերքում է իր առնչությունը Բելառուսի տարածքում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպին