Իրանում նախագահական ընտրություններին մասնակցելու համար դիմած 590 թեկնածուից հաստատվել է 7-ի դիմումը
Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ հաստատվել են հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների անուները, հայտնում է Associated Press-ը և հավելում, որ 590 դիմումից ընդունվել է 7-ը։
Չհաստատված թեկնածուների թվում է խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին, որը վերջին մեկ տարվա ընթացքում համարվում է գործող նախագահ Հասան Ռոհանիի դաշնակիցը։ Լարիջանին կարծես հասկացրել է, որ որոշման դեմ չի պայքարելու։ Չհաստատված թեկնածուների թվում են նաև նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ու գործող փոխնախագահ Էշաք Ջահանգարին։
Associated Press-ը հիշեցրել է, որ 2017 թվականին դիմում ներկայացրած թեկնածուների թիվը 1630 էր։










