«Ինչպե՞ս եք համարձակվում փողոցներում հարձակվել Աստծո բարձրագույն ճշմարտությունների արդար հոգիների վրա»․ Ջոն Վոյթը դատապարտել է ԱՄՆ-ում հրեաների վրա հարձակումները (լուսանկարներ, տեսանյութեր)

12:01 • 25.05.21

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոն Վոյթը մեղադրել է «չմտածող լիբերալներին» և վերջին օրերին ԱՄՆ-ում հակասեմական միջադեպերի բռնկման համար Իսրայելին ուղղված նրանց քննադատությունները, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ անցյալ շաբաթ Գազայի ռմբակոծությունների պատճառով հրեաները պաղեստինամետ մարդկանց համար թիրախ են դարձել։

Օսկարակիր դերասանն իր սոցիալական ցանցերում հրապարակել է տեսանյութ, որում դատապարտում է Իսրայելի քննադատներին և լիիրավ աջակցություն հայտնում Իսրայելին։

Տեսանյութում, որը վերնագրված է «Հիմար մի եղեք», նշել է, որ հակասեմական դրսևորումների համար պատասխանատու են լիբերալները։

«Ես հոգնել եմ ձեզնից, «չմտածո՛ղ լիբերալներ», որ միայն հետևում և ծաղրում եք և չեք տեսնում ճշմարտությունը որն է», - ասել է դերասանը՝ Իսրայելի վիճակը համեմատելով Հոլոքոստի ժամանակ հրեաների նկատմամբ նացիստական ցեղասպանությանը։

«Հրեաները դարեր շարունակ հարձակման են ենթարկվել…ի՞նչ է ձեզ պատահել․․․ ինչպե՞ս եք համարձակվում Բևերլի Հիլզի փողոցներում հարձակվել Աստծո բարձրագույն ճշմարտությունների արդար հոգիների վրա», - ասել է Անջելինա Ջոլիի հայրը։

Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական 11-օրյա մարտերի ընթացքում աշխարհի տարբեր երկրներում պաղեստինամետ ցույցեր են անցկացվել, որոնցից որոշները վերածվել են հակասեմական բողոքի ակցիաների և երբեմն նաև անկարգությունների և երկու կողմերի աջակիցների միջև բախումների։

Jon Voight, the Oscar-winning actor and vocal supporter of the Republican Party, said ¿liberal non-thinkers¿ were to blame for the rash of anti-Semitic incidents in the United States in recent daysVoight, the star of hit films like Midnight Cowboy and Coming Home, released a video on his social media on Sunday in which he is seen offering his full-fledged support for Israel while denouncing its critics. ¿Don¿t be fooled,¿ the caption of the tweet reads

«Ինչպե՞ս եք համարձակվում փողոցներում հարձակվել Աստծո բարձրագույն ճշմարտությունների արդար հոգիների վրա»․ Ջոն Վոյթը դատապարտել է ԱՄՆ-ում հրեաների վրա հարձակումները (լուսանկարներ, տեսանյութեր)