Լաս Վեգասում ինքնաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

10:37 • 25.05.21

Մայիսի 24-ին Draken ընկերության ինքնաթիռը կործանվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի «Նելիս» ավիաբազայից օդ բարձրանալուց գրեթե անմիջապես հետո. ավիաբազան գտնվում Է Լաս Վեգասի (Նևադայի նահանգ) մերձակայքում:

Օդաչուն զոհվել է: Այդ մասին հայտնել է ավիաբազայի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հայտնել է, որ կործանված ինքնաթիռը եղել է Ֆրանսիայի Dassault Aviation ընկերության արտադրության Mirage F-1 կործանիչ:

Կարգավորիչի ներկայացուցիչները մեկնել են պատահարի վայր հետաքննություն անցկացնելու համար: Աղետի հնարավոր պատճառի մասին տեղեկատվություն առայժմ չեն հայտնում:

Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է Լաս Վեգասում Մարտին Լյութեր Քինգի անվան տարրական դպրոցից ոչ հեռու: Պատահարի վայրում են գտնվում արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, պարագիծը շրջապատված է:

Լաս Վեգասում ինքնաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է