Իշխանական պատգամավորները չպետք է անդրադառնան թեմաների, որոնց վերջերս են միայն ծանոթացել, դրանով վնասում են պետության հետագա գործողություններին․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
Ես վստահ չեմ, որ թշնամին 100 տոկոսով հայամետ փաստաթուղթ կստորագրի, դրա ապացույցը 44-օրյա պատերազմն է։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
Վերջինս անդրադարձավ նաև իշխանական պատգամավորների և պաշտոնյաների՝ անկլավների վերաբերյալ հայտարարություններին և նշեց, որ չպետք է անդրադառնան թեմաների, որոնց մասին վերջերս են կարդացել միայն և որևէ պատկերացում չունեն․ «Գոնե լռեն, որովհետև վնաս են հասցնում հետագայում միջազգային իրավունքի շրջանակում մեր կողմից պահանջատիրություն ձևավորելուն»։










