«Գուցե ժամանակի հա՞րց է». Նոր Զելանդիայի ԱԳ նախարարը նախազգուշացրել է՝ Չինաստանի բարկության «փոթորիկը» մոտենում է
Նոր Զելանդիան կարող է հայտնվել Չինաստանի բարկության «փոթորկի» կենտրոնում:
Այս մասին այսօր The Guardian-ի հետ զրույցում նախազգուշացրել է երկրի արտգործնախարար Նանայա Մահուտան՝ նշելով, որ արտահանողների համար դիվերսիֆիկացումն անհրաժեշտ է՝ Պեկինի հետ վատթարացող հարաբերություններին դիմակայելու համար:
«Արտահանողներին ուղարկվող ազդանշանն այն է, որ նրանք պետք է մտածեն այս համատեքստում դիվերսիֆիկացիայի մասին. Covid-19, մեր տարածաշրջանում հարաբերությունների ընդլայնում և այլն, եթե Չինաստանի հետ ինչ-որ նշանակալի բան պատահի: Կկարողանա՞ն նրանք դիմակայել ազդեցությանը: Չինաստանին բաժին է ընկնում Նոր Զելանդիայի ընդհանուր առևտրի ավելի քան 33 միլիարդ դոլարը և արտահանման գրեթե 30 տոկոսը»,- ասել է նա:
Բացի այդ, Մահուտան հարցազրույցում անդրադարձել է հարևան Ավստրալիայի և Չինաստանի հարաբերություններին: Ըստ նրա՝ Ավստրալիայի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի խորացումը նման է փոթորկի էպիկենտրոնի, որը կարող է հեշտությամբ կուլ տալ Նոր Զելանդիան:
«Մենք ակնհայտորեն չենք կարող անտեսել, թե ինչ է տեղի ունենում Ավստրալիայում՝ Չինաստանի հետ իրենց հարաբերությունների հետ կապված: Եվ եթե դրանք մոտ են փոթորկի էպիկենտրոնին կամ փոթորկի կենտրոնն են, ապա մենք պետք է հարցնենք ինքներս մեզ՝ գուցե՞ ժամանակի հարց է՝ մինչ փոթորիկը կմոտենա մեզ»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք՝ Նոր Զելանդիան փորձում է Չինաստանի հետ դժվարին ուղի անցել՝ պահպանելով ամուր առևտրային հարաբերությունները, բայց միևնույն ժամանակ քննադատելով երկրի կողմից ենթադրաբար իրականացվող մարդու իրավունքների կամ միջազգային իրավունքի խախտումները:










