Ռիգայում առաջնության ժամանակ Ռուսաստանի դրոշը փոխարինել են երկրի Օլիմպիական խորհրդանշանով. ՌԴ դեսպանությունը քննադատել է այդ որոշումը  

22:03 • 25.05.21

Լատվիայում ՌԴ դեսպանությունը քննադատել է տեղի իշխանություններին Ռուսաստանի դրոշը Ռիգայում ՌԴ Օլիմպիական կոմիտեի խորհրդանշանով փոխարինելու համարում:

«Ի հեճուկս իրենց իսկ հավաստումներին ռուսական պետական դրոշի կիրառման օրինաչափության մասին՝ Ռիգայի քաղաքային իշխանությունները այնուամենայնիվ որոշել են ապամոնտաժել այն և փոխարինել Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի դրոշով»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասվում է դիվանագիտական ներկայացուչության հաղորդագրության մեջ:

Նախօրեին Ռիգայի դուման որոշել է, որ Ռուսաստանի դրոշերը, որոնք երկրում անցկացվող հոկեյի աշխարհի առաջնության այլ մասնակից պետությունների դրոշների հետ զարդարում էին քաղաքի փողոցները, փոխարինվեն ՌԴ Օլիմպիական կոմիտեի խորհրդանշանով:

Ռիգայում առաջնության ժամանակ Ռուսաստանի դրոշը փոխարինել են երկրի Օլիմպիական խորհրդանշանով. ՌԴ դեսպանությունը քննադատել է այդ որոշումը