«Պետք է բնակարանիս վարձը վճարեմ». Շվեդիայում նախկին քաղաքապետը հեռացել է քաղաքականությունից և աղբատարի վարորդ դարձել

16:23 • 25.05.21

Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքի նախկին քաղաքապետ Էնն Սոֆի Հերմանսոնը հրաժարվել է քաղաքականությունից և դարձել է աղբատարի վարորդ:

Այս մասին գրում է Squeekly-ն, նշելով՝ նախկին քաղաքական գործչի խոսքով՝ ինքը լիովին երջանիկ է, և իրեն շատ է դուր գալիս նոր աշխատանքը:

«Մարդիկ անընդհատ ինձ հարցնում են, թե, գրողը տանի, ինչ եմ անում այստեղ: Բայց ինձ համար սա լավ որոշում է, ես պետք է բնակարանիս վարձը վճարեմ»,- գրել է նախկին քաղաքապետն իր թվիթերյան միկրոբլոգում:

Հերմանսոնի պնդմամբ՝ իր նախկին աշխատանքը շատ բուռն էր: Ներկայիս զբաղվածությունը նույնպես զերծ չէ դժվարություններից, բայց այն ամենասովորականն է՝ առանց հանդիպումների ու հեռախոսազանգերի: Էնն Սոֆին լավ թիմ ունի, գործընկերները բարի են նրա նկատմամբ:

Հիշեցնենք՝ Էնն Սոֆի Հերմանսոնը քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2016-2018 թվականներին, բայց հետո նա պարտվել է ընտրություններում և հայտարարել, որ հոգնած է և ցանկանում է փոխել իր կյանքը:

56-ամյա կինը ծանր բեռնատար մեքենաներ վարելու արտոնագիր ուներ, ինչից էլ որոշել է օգտվել:

 

«Պետք է բնակարանիս վարձը վճարեմ». Շվեդիայում նախկին քաղաքապետը հեռացել է քաղաքականությունից և աղբատարի վարորդ դարձել