ԱՄՆ-ն Տոկիոյում Օլիմպիական խաղերին ընդառաջ նախազգուշացրել է խուսափել Ճապոնիա ճանապարհորդություններից, ինչը պայմանավորված է Covid-19-ով
Միացյալ Նահանգները Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ նախազգուշացրել է խուսափել Ճապոնիա այցելություններից՝ կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով, հայտնում է BBC լրատվականը։
Հակառակ նախազգուշացմանը՝ ԱՄՆ-ի Օլիմպիական խաղերի գծով պատասխանատու անձինք վստահություն են հայտնել իրենց մարզիկների անվտանգ մասնակցության վերաբերյալ։ ԱՄՆ-ի
Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հայտնել է, որ «պետք է խուսափել բոլոր տեսակի ճանապարհորդություններից դեպի Ճապոնիա»՝ նախազգուշացնելով, որ «ներկայում նույնիսկ ամբողջությամբ պատվաստված ճանապարհորդները կարող են վարակի ձեռքբերման և տարածման հարցում ռիսկային լինել»։
Կորոնավիրուսային վարակի տարածումից ի վեր Ճապոնիայում գրանցվել է վարակման 700 հազար և դրա հետևանքով մահվան 12 հազար դեպք։ Այս պահին երկրի մեծ մասը գտնվում է արտակարգ դրության պայմաններում և ճանապարհորդների մուտքը երկիր, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի, արգելված է։
Հակառակ աճող ճգնաժամին՝ Օլիմպիական խաղերի անցկացումը դեռևս ուժի մեջ է։










