Ամերիկյան սուզանավերն «արագ տեղաշարժվող առեղծվածային օբյեկտներ» են նկատել ատորջրյա տարածքում
ԱՄՆ ռազմածովային ուժերն ստորջրյա տարածքում առեղծվածային «արագ տեղաշարժվող առարկաներ» են հայտանաբերել, որոնց բացատրությունը չեն կարողանում գտնել ո՛չ փորձագետները, ո՛չ ժամանակից տեխնոլոգիաները:
Ինչպես փոխանցում է The Mirror-ը, ամերիկյան սուզանավերը չճանաչված օբյեկտներ են նկարտել հիդրոլոկատորների օգնությամբ, սակայն վայրն ու ժամանակը չի նշվում:
Նման հաղորդում է ստացվել USS Omaha ամերիկյան ռազմանավի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի մասին լուրի տարածվելուց մեկ շաբաթ անց: Այն ժամանակ հրապարակված տեսանյութում երևում էր, որ նավի հարևանությամբ ինչ-որ սև առարկա է նկատվել: Պենտագոնը հայտնել էր, որ դա տեղի է ունեցել 2019 թվականին:
Ըստ աղբյուրի՝ նորահայտ չճանաչված օբյեկտի մասին լուրը համացանցում հայտնվել Պենտագոնի կողմից ՉԹՕ-ների մասին պաշտոնական հետաքննության անցկացման ֆոնին: ԱՄՆ ռազմական գերատեսչությունը այս հարցով զեկույցը ներկայացնելու է շաբաթներ անց:










