BMW-ն Երևան-Սևան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ shamshyan.com

14:09 • 26.05.21

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արամ Պետրոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ-ին դեսևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քաղաքացիների օգնությամբ ուղղել այն։

 

BMW-ն Երևան-Սևան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ shamshyan.com