Լեհաստանի նախագահը Ռուսաստանը «աննորմալ երկիր» է անվանել

23:45 • 26.05.21

Վրաստանում իր ելույթի ժամանակ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կտրուկ է արտահայտվել Ռուսաստանի հասցեին, իբր վերջինիս ագրեսիվ գործողությունների պատճառով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով PAP գործակալությանը:

«Ռուսաստանն աննորմալ երկիր է, ագրեսոր երկիր է»,-ասել է  Դուդան:

Լեհաստանի ղեկավարը խոստացել է նաև բարձրացնել Մոսկվայի հետ հարաբերությունների հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջաններում և ԵԱՀԿ շրջանակներում:

 

Լեհաստանի նախագահը Ռուսաստանը «աննորմալ երկիր» է անվանել