Փորձում են դրանով կոծկել իրենց արածները. Վաղարշակ Հարությունյանը՝ Ադրբեջանից հնչող հայտարարությունների մասին (տեսանյութ)

17:20 • 26.05.21

Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյան հիշեցրեց Ադրբեջանի հայտարարությունը, թե հայկական կողմը մայիսի 24-26 ընկած ժամանակում գնդակոծել է Ադրբեջանի մարտական դիրքերը, ընդ որում այդ հայտարարությունը հաջորդել է նախօրեին տեղի ունեցած ողբերգական դեպքերին: «Իհարկե, զավեշտալի է, որ այդ հայտարարությունը 2 օր ուշացումով է արվել»,-ասաց նա:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց, որ նախարարությունը մի քանի ժամ առաջ հերքել է այդ տեղեկատվություն: «Այստեղ ակնհայտ է Ադրբեջանի մտահաղացումը: Իրենք, քանի որ մեր տարածքում օգտագործել են զենք, որի արդյունքում զոհվել է մեր զինվորը, փորձում են դա կոծկել: Ես կապվել եմ խաղաղապահ ուժերի հետ, որոնք այդ տեղեկությունը հերքել են: Այնպես որ, սա իրենց կողմից հնարք է, որ հանրությանը ցույց տան, որ հայկական կողմը գնում է գործողությունների, և իրենք խաղաղ են այնտեղ: Փորձում են դրանով կոծկել իրենց արածները»,-ասաց նա:

Վաղարշակ Հարությանը նշեց, որ հայկական կողմը հստակ գիտի նրանց մտահաղացումը, թե ինչ մարտավարություն են մշակել:

 

Փորձում են դրանով կոծկել իրենց արածները. Վաղարշակ Հարությունյանը՝ Ադրբեջանից հնչող հայտարարությունների մասին (տեսանյութ)