«ԱՄՆ-ն դեռևս չի պատրաստվում իր զորակազմին դուրս բերել Սիրիայից»․ Պենտագոն

10:00 • 26.05.21

Ամերիկյան զորակազմը դեռևս գտնվում է Սիրիայում, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, այդ երկրում դեռ չի վերացվել ահաբեկչական սպառնալիքը։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել Է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:

«Ոչինչ չի փոխվել Սիրիայում մեր առաքելության հարցում, որը վերաբերում է «Իսլամական պետության» դեմ պայքարին։ ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում քիչ է, 1000-ից էլ պակաս զորակազմ»,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք ամերիկյան զորակազմը Սիրիայի տարածքում կմնա մինչև «երկրի լիակատար վերականգնումը», մամուլի քարտուղարը պնդել է՝ «ԱՄՆ-ն Սիրիայի տարածքում է գտնվում միայն ԻՊ-ին հակազդելու համար և ներգրավված չէ երկրում ընթացող այլ գործընթացներին»։

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ամերիկյան զորակազմի ներկայությունը շարունակելու մասին հարցը կդատեն «ահաբեկչությունների սպառնալիքի լրջությամբ»:

«ԱՄՆ-ն դեռևս չի պատրաստվում իր զորակազմին դուրս բերել Սիրիայից»․ Պենտագոն