ԱՄՆ Կոնգրեսում աշխարհում Չինաստանին հակազդելու մասին օրինագիծ է ներկայացվել

08:33 • 26.05.21

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ, դեմոկրատ Գրեգորի Միքսը «Չինաստանի կողմից մարտահրավերներին» հակազդելու մասին օրինագիծ է ներկայացրել, հաղորդում է Reuters-ը։

«Ամերիկյան գլոբալ առաջնորդության և համագործակցության ապահովում» անվանումով փաստաթուղթը, հեղինակի կարծիքով, կոչված է «ամրապնդելու երկրի ինստիտուտներն ու դիվանագիտությունը»:

«Չինաստանն ավելի ու ավելի է փորձում մարտահրավեր նետել ԱՄՆ-ին։ Մենք պետք է օգտագործենք մեր ուժը և կենտրոնանանք Չինաստանից բխող իրական սպառնալիքների վրա։ Օրինագիծը կօգնի ամրապնդել մեր դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական, ռազմական և տեխնոլոգիական հզորությունը»,- հայտնել է կոնգրեսականը։

Օրինագծում, մասնավորապես, առաջարկվում է ընդլայնել համագործակցությունը ՄԱԿ-ի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ:

«Առաջարկվում է խթանել համաշխարհային ասպարեզում ռազմավարական և տնտեսական մրցունակությանը՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի, պատվաստանյութերի դիվանագիտության, զարգացման ֆինանսավորման, թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջոցով», - ասված է փաստաթղթում:

 

 

ԱՄՆ Կոնգրեսում աշխարհում Չինաստանին հակազդելու մասին օրինագիծ է ներկայացվել