Իշխանության հետ համագործակցությունը բացառվում է. մնացած հարցերին հընթացս կանդրադառնանք. Արամ Վարդևանյանը՝ ԲՀԿ, ՀԱԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ (տեսանյութ)

16:39 • 26.05.21

Այս ճգնաժամային պայմաններում կառավարչական անհրաժեշտ փորձ և գիտելիքներ ունեցող թիմակիցներ ունենք, այսօր հրապարակվել է «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին 20 անձանց տվյալները: Ես, իմ գործընկեր Վահագն Մատինյանը, և Նարեկ Վարդանյանը եկել ենք ԿԸՀ-ը՝ ներակայցնելու ամբողջ ցուցակը, կարճ ժամանակ անց հրապարակվելու է նաև ԿԸՀ-ի կողմից:Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի շտաբի պաշտոնական ներկաայցուցիչ Արամ Վարդևանյանը:

Դիտարկմանը, թե կանխատեսումներ կան, որ ոչ մի ուժ 50+1 տոկոս չի հավաքի, շատ կարևոր է հետընտրական շրջանում կոալիցիաների դերը, և հարցին՝ կա՞ն ուժեր, որոնց հետ բացառելու եք կոալիցիա կազմելը, Վարդևանյանն ասաց.

««Հայաստան» դաշինքը օրեր առաջ տարածել էր կարևոր հայտարարություն, որ ներկայիս իշխանության և այդ ուժը ներկայացնող քաղաքական միավորի հետ բացառվում է որևէ տեսակի համագործակցություն, որը, կարծում եմ, առավել քան ողջամիտ և տրամաբանական արձագանք է՝ հաշվի առնելով, թե մենք ինչ ենք տեսնում այս երեք տարիների ընթացքում և 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, որը մինչ օրս շարունակվում է: Սոցհարցումների վերջին տվյալները փաստում են, որ ներկայիս իշխանության վարկանիշը ընկնում է, իսկ «Հայաստան» դաշինքի վարկանիշը կտրուկ աճում է: Մենք դեռ չենք սկսել նախընտրական քարոզարշավը, բայց ունենք նման պատկեր»:

Հարցին, թե ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի հետ համագործակցությունը հետընտրական շրջանում կոալիցիայի տեսքով պատկերացնո՞ւմ են, Վարդևանյանն ասաց.

«Քանի որ քարոզարշավը դեռ չի սկսել, վաղ է նման հանգամանքների մասին խոսել, ներկայիս իշխանության հետ որևէ համագործակցությունը բացառվում է, սա հստակ արձանագրված է «Հայաստան» դաշինքի կողմից, մնացած հարցերին հընթացս կանդրադառնանք, նաև զարգացումներն էլ դրա մասին ցույց կտան»:

 

Իշխանության հետ համագործակցությունը բացառվում է. մնացած հարցերին հընթացս կանդրադառնանք. Արամ Վարդևանյանը՝ ԲՀԿ, ՀԱԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ (տեսանյութ)