Ճամբարակում վրաերթի են ենթարկել 81-ամյա կնոջ, որը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com

12:17 • 26.05.21

Երեկ՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Դավիթ Սարգսյանը իր վարած «ՈՒԱԶ-3909» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի ավագ դպրոցի բակում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Ճամբարակի բնակիչ՝ 81-ամյա Գալինա Դավիդյանին, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Դ. Սարգսյանն աշխատում է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ-էլեկտրամոնտյոր։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Ճամբարակում վրաերթի են ենթարկել 81-ամյա կնոջ, որը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com